|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ` տեղի է ունեցել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Արմեն Մազմանյանի հիշատակը, ապա ներկայացվել են հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:
Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին` ժամը 18-20-ը, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին` ժամը 12-14-ը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: