|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անվանի արձակագիր Վրեժ Իսրայելյանին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունիսի 15-ին` ժամը 14:30-ին` Հայաստանի գրողների միության դահլիճում: Իսկ հոգեհանգիստը` նույն օրը` ժամը 18-ին, Աշնակ գյուղում: Թաղման արարողությունը տեղի կունենա հունիսի 16-ին` Աշնակ գյուղում:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ցավակցական ուղերձ է հղել արձակագիր, հրապարակախոս Վրեժ Իսրայելյանի ընտանիքին:
«Խոր վշտով տեղեկացա մեր օրերի լավագույն արձակագիրներից մեկի՝ հրապարակախոս, բացառիկ հայրենասեր Վրեժ Իսրայելյանի անժամանակ մահվան մասին: Միակ մխիթարությունը նրա թողած հրաշալի գրական ժառանգությունն է, որը սերունդներին կդաստիարակի բարության, մարդասիրության և հայրենասիրության զգացումներով»,-ասել է նախարարը: