|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը ՀՀ ԳԱԱ նախագահության դեկտեմբերի 27-ի նիստում միաձայն ընտրվեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն:
Աղասյանը գլխավորում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը 2003-ից: Նրա գիտական գործունեությունը կապված է Արվեստի ինստիտուտի հետ` սկսած 1978-ից` Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանական բաժինը ավարտելուց անմիջապես հետո: Հետազոտությունների հիմնական ոլորտը XIX-XX դարերի հայ կերպարվեստի և քննադատական մտքի պատմությունն է: Արարատ Աղասյանը 8 մենագրության, 70 գիտական հոդվածների հեղինակ է:
Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, պարգեւատրվել ՀՀ պետական մրցանակով, ՀՀ ԳԱԱ «Պատվոգրով», ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե հուշամեդալով, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով: