|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Աթլետիկայի Աթենքի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Աղասյանը գրավեց առաջին հորիզոնականը, սակայն չկարողացավ Ռիոյի щլիմպիական խաղերի վարկանիշ նվաճել:
Աթենքում կայացած մրցաշարում եռացատկորդ Աղասյանը ցատկեց 16մ 16սմ և 7 մասնակիցների շարքում գրավեց առաջին տեղը: Տղաների նորմատիվը, որը թույլ կտար օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել, 16 մ 85 սմ էր. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ամալյա Շառոյանը հեռացատկում գրանցեց 6 մ 33 սմ: Այստեղ օլիմպիական վարկանիշային նորմատիվ էր 6մ 70 սմ-ն:
Հավաքականի անդամները Ռիոյի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշի համար կպայքարեն արդեն մայիսի 21-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք մրցաշարում: