|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ազգամիջյան հողի վրա Մոսկվայի Բիրյուլևո շրջանում տեղի ունեցած բախումներից հետո Պետդումայում շարունակում են ապօրինի միգրացիայի խնդրի լուծման ուղիներ որոնել: Հարցի հետ կապված՝ լիբերալ-դեմոկրատներն առաջարկում են արտաքսել և 15 տարով արգելել այն արտասահմանցիների մուտքը Ռուսաստան, ովքեր երկու անգամ չնչին իրավախախտում են թույլ տվել երկրի տարածքում. հայտնում է Известия-ն: Նախագծի հեղինակն է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ռոման Խուդյակովը:
«Առաջին խախտման համար նախատեսվում է տուգանք` 50 հազար ռուբլու չափով: Կրկնակի խախտման համար արտասահմանցիներին կարտաքսեն և 15 տարով կարգելեն նրանց մուտքը Ռուսաստան»,- պարզաբանել է նախագծի հեղինակը:
Նրա խոսքերով՝ նախագիծը կներկայացվի Պետդումայի գարնանային նստաշրջանում: