|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Էրդողանի զարմիկ Ալի Էրդողանը, ով նաև վարչապետի թիկնապահն է, մտնելով ոստիկանության շենք, հայհոյել և հրամայել է Էրդողանի դեմ բողոքողներին կտտանքների ենթարկել: Ըստ odatv.com-ի` երբ ոստիկանները հրաժարվել են կատարել նրա հրամանները, սկսել է հայհոյել:
Ի դեպ, «փոքրիկ» Էրդողանի` ակտիվիստներին կտտանքների ենթարկելու հրամանը չկատարած ոստիկանապետը արդեն հեռացված է եղել աշխատանքից: Երբ շաբաթներ առաջ մի ուսուցչուհի բերման էր ենթարկվել Էրդողանի թիկնապահների մեքենային ձվով հարվածելու համար, բողոք էր ներկայացրել, որ իր` ոստիկանության բաժնում եղած ժամանակ Էրդողանի թիկնապահները, մտնելով շենք, հայհոյել են:
Տեսանյութը համացանցում հայտնվելուց անմիջապես հետո մեծ աղմուկ էր բարձրացել: