|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Արտակ Հերիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազնավուրը լացացնում է Սարկոզիին. Ֆրանսիայի նախկին նախագահը RTL ռադիոկայանի ուղիղ եթերում, առավոտյան ծրագրի ավարտին ցանկացել է լսել Ազնավուրի ILS SONT TOMBÉS երգը նվիրված Հայոց ցեղասպանությանը: «Ինչու այդ երգը ընտրեցիք»,- հարցնում է հաղորդավարը:
«Որովհետեւ սա ամենագեղեցիկ երգն է... արցունք է քամում... նվիրված է քսաներորդ դարի առաջին ցեղասպանությանը... տեղի է ունեցել 1915-ին...Դրա մասին երբեք այսպես չի գրվել... նա բացարձակ հանճար է»,- պատասխանում է Սարկոզին:
Նա նաեւ ասում է, որ երգով ավելի շատ բան կարելի է ասել, քան քաղաքական ճառով»: