|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Աժ ՀՀԿ-ական պատգամավոր, հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը երեկ «Հրապարակի» լրագրողին ասել է, որ պատգամավորական քարտերը գողանալը քրեորեն պատժելի արարք է, և որ ՀՀԿ-ն պատասխանատվության առջև կկանգնեցնի Զարուհի Փոստանջյանին, ով Աժ նիստի ընդմիջմանը վերցրել էր ՀՀԿ-ականների քարտերը, որպեսզի վերջիններս չկարողանան քվեարկել։ «Կարծում եմ՝ կգտնվեն պատգամավորներ, որոնք հայտարարություն կտան, որ իրենց քարտը գողացել են օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ»,– ասել է պատգամավորը։
Երեկ խորհրդարանում լուրեր էին պտտվում, թե Հովիկ Աբրահամյանն արդեն զանգահարել է Կոստանյանին այդ հարցով»,–գրում է «Հրապարակը»։