|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժառանգության» նախկին անդամ, այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 4-րդ համար Անահիտ Բախշյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Զարուհի Փոստանջյանի քայլը սկզբունքային դիրքորոշման արդյունք է:
«Զարուհին հիմնավորել է իր ասածը: Անկախ նրանից` ժառանգականները կընդունեն, թե` ոչ, բայց կարծում եմ, որ Զարուհու քայլը սկզբունքային դիրքորոշման արդյունք է»,- ասաց նա, ապա հավելեց. «Ցավում եմ, որ ժառանգականները նման հայտարարություններ են անում»:
Նշենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր, թե իրեն չեն մտահոգում Զարուհի Փոստանջյանի դիտարկումները, որովհետև «Ժառանգություն»-ում որևէ սկզբունքային գաղափարական փոփոխություն չկա:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լքել է կուսակցությունը: Նա նշել է, որ կուսակցությունը հրաժարվել է իր գաղափարական մոտեցումներից: