|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր գազի համաձայնագրի վավերացման հարցը: ԱԺ նախագահը հորդորեց բոլոր պատգամավորներին ներկայանալ դահլիճ, որովհետև նախապես հայտարարվել էր, որ քվեարկությունը կկազմակերպվի ժամը 18:00-ին: Սակայն 18:00 անց Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ քվեարկությունը տեղափոխվում է վաղը` ժամը 12-ին:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը առարկեց տեղից, ինչին ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես եմ ԱԺ նախագահը, ես գիտեմ ինչպես կազմակերպել աշխատանքները»:
Այդ ընթացքում ջուր խմելու համար միջանցք դուրս եկած ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողներից իմացավ, որ քվեարկությունը հետաձգվել է: «Լո՞ւրջ: Ես էլ ախր տեսնում եմ, որ քվորում չկա` հանրապետականները դահլիճում չէին»,- ասաց պատգամավորը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրեցինք. «Հնարավո՞ր է` ՀՀԿ-ն բոյկոտում է»: Նա պատասխանեց, որ նման բան չկա, պարզապես հարցերը չեն ավարտվել այդ ժամին, ահա, թե ինչու քվեարկությունը հետաձգվեց:
Ավելի ուշ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկությունը լինելու է երկուշաբթի օրը` ժամը 12:00-ին: