|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն տեղեկացրել ենք, որ արձակագիր Լեւոն Խեչոյանը գտնվում է օրհասական վիճակում: Նա բուժման նպատակով Գերմանիայում է, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում գտնվող Լևոնին տեղափոխել Հայաստան, ինչը Խեչոյանի ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հայտնեց, որ ինքը տեղյակ է այս ամենին, եւ այժմ միջոցներ են ձեռնարկում գրողին օր առաջ Հայաստան տեղափոխելու համար:
ՀՀ մշակույթի նախարարության մամլո պատասխանատու Ալլա Սերոբյանն էլ yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարությւոնը նույնպես փորձում է պարզել, թե ինչ է անհրաժեշտ` գրողին Հայաստան տեղափոխելու համար .«Նախարարությունը զբաղվում է այս հարցով, եւ այժմ կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում»: