|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ԱՄՆ-ը մերժել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը Հայաստանի համար: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ այդ մերժումը կապ չունի ո'չ Հայաստանում կոռուպցիայի մակարդակի, ո'չ խոսքի ազատության և տնտեսության զարգացման մակարդակի հետ, որովհետև այդ չափանիշների ֆորմալ ցուցանիշները բավարարում էին, որպեսզի ԱՄՆ կառավարությունը չմերժեր այդ ծրագիրը:
Նախարարի խոսքով` ամերիկացի գործընկերները տեղեկացրել են, որ կան բյուջետային սահմանափակումներ, և տասը երկրից մեկը կարող էր ընդգրկվել այդ ծրագրում, այնպես որ` Հայաստանի ընդգրկվելու հավանականությունը այդքան էլ բարձր չէր:
Նախարարը հավելեց, որ ինքը որևէ այլ պատճառ չգիտի, թե ինչու են Հայաստանին մերժել: «Կան երկրներ, որոնք միգուցե ավելի շատ կարիք ունեն օգնության, քան Հայաստանը»,- ասաց նախարարը: