|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ելույթ ունենալով ԲՀԿ խմբակցության անունից, խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ բյուջեի այդ փաստաթուղթը չի կարող քաղաքացու համար ապահովել բարեկեցիկ ապրելակերպ, որովհետև այն հիմնված է ստի ու ապատեղեկատվության վրա: Նա նշեց, որ ԲՀԿ-ն միաձայն դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին, որովհետև այն ներկայացրել է վստահության զրո ռեսուրս ունեցող կառավարությունը:
Պատգամավորի խոսքով` ԲՀԿ-ն ուներ հստակ մշակված տնտեսական ու քաղաքական ծրագիր, որի իրականացումը թույլ կտար հաղթահարել տնտեսության ճգնաժամը, արտագաղթը, կոլապսը: «Մեր բացասական վերաբերմունքը անհատների դեմ չէ, թող այդ անհատները չգերագնահատեն իրենց անձը: Այն լուրերը, թե ԲՀԿ-ն ինչ-ինչ պաշտոնների դիմաց պատրաստ է մաս կազմել իշխող կոալիցիային, դա հերթական ապատեղեկատվությունն է»,- ասաց պատգամավորը: