|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Աշտարակի քաղաքապետը «վիզ դրած» փորձում է Աշտարակ քաղաքի Արայի թաղամասի մշակույթի տունն անհատույց տրամադրել ոմն Արսեն Խաչատրյանի: Նախ՝ ինչու մշակույթի օջախը եւ ինչու անհատույց: Սա է ավագանու կռվանը: Նիստը չի կայացել, քանզի ավագանու 15 անդամներից նիստին մասնակցել են ընդամենը երեքը: Բայց պարզվում է, որ քաղաքացի Արսեն Խաչատրյանը վաղուց ինքնասեփականաշնորհել է մշակույթի տունը եւ այնտեղ թատրոնի ու համերգի փոխարեն դրել է միջնորմային սալիկների արտադրամաս: Արտադրում է՝ իրացնում: Շուկա ունի թե՛ Աշտարակ քաղաքում, թե՛ քաղաքի սահմաններից դուրս: Հետաքրքիր է՝ ինքնասեփականաշնորհումից հետո քանի՞ լումա է Արսեն Խաչատրյանը փոխանցել Աշտարակի քաղաքապետարանի բյուջե: Գուցե այնքան շատ, որ քաղաքապետի մոտ ցանկություն է առաջացել մշակույթի օջախը նվիրաբերել բարերարի՞ն:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում