|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Շաբաթ օրը Ազգային ժողովի շուրջ 60 աշխատակիցներ ստորագրահավաք են կազմակերպել ընդդեմ պարտադիր կուտակային բաղադրիչի` այդպիսով միանալով «Դեմ եմ» նախաձեռնությանը: Այս մասին գրել է panorama.am-ը: Կայքի հետ զրույցում նրանցից մեկն ասել է, որ իրենք տհաճ անակնկալի են եկել, երբ պարզել են, որ հունվար ամսվա աշխատավարձից պահում է արվել, մինչդեռ հույս ունեին, որ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը ինչ-որ բան փոխել է իրավիճակում:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը նշեց, որ շուրջ 50 աշխատող դիմել է աշխատակազմի ղեկավարին, որպեսզի իրենց աշխատավարձից պահում չկատարվի:
Հիշեցնենք, որ այս օրերին պետական բոլոր հիմնարկներում, չնայած ՍԴ-ի որոշմանը, աշխատավարձերից պահումներ են արվել: