|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ուրբաթ օրն ԱԺ ՀՀԿ-ական նորաթուխ պատգամավոր Արմեն Կարապետյանը բավական շքեղ հարսանիք է կազմակերպել իր դստեր համար: Արարողությունը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանապետի խորհրդական Էդիկ Բարսեղյանին (Լոնդիկ) պատկանող «Ռենեսանս» ռեստորանային համալիրում: Բայց հարսանիքի «քաղաքական ենթատեքստը» հրավիրյալներն են: Կարապետյանի դստեր հարսանիքին մասնակցել են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, նրա հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ մի շարք ՀՀԿ-ականներ:
Կարապետյանը խնջույքին չի հրավիրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Տեղեկություններ կան, որ նրանց փոխհարաբերությունները վերջին շրջանում լարվել են՝ չնայած այն բանին, որ Խաչատրյանն ամեն ինչ արեց, որպեսզի Կարապետյանը պատգամավոր դառնա: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու Ս. Խաչատրյանին չի հրավիրել հարսանեկան արարողությանը, Կարապետյանը բազմանշանակ պատասխան տվեց. «Ա՜յ քեզ բան»: