|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Դուք խոստացել եք, որ ինչպես օձի գլուխն են ջարդում, այնպես էլ Դուք իմ գլուխը պետք է ջարդեք` ժողովրդի առջեւ: Ես Ձեզ ժամադրում եմ` Կապան, երկուշբթի` ժամը 10-ին, ժողովրդի առաջ»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մինչ այդ նա ասաց, որ ինքը եւս այսօր «Հայկական ժամանակում» կարդացել է Սյունիքի մարզպետի հարցազրույցը եւ «ստոր» կոչեց Սուրիկ Խաչատրյանին` իր հորը` Ռիչարդ Հովհաննիսյանին վիրավորելու համար: Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաստատեց իր խոսքերը, որ համակարգը պետք է փոխվի վերեւից ներքեւ` առանց բացառության, եւ որ հերիք է, որ մարզպետները մարզերն իրենց սեփականությունն են համարում, որտեղ կարող են բռնանալ, կեղծել ու ստորացնել: «Այլեւս այդ ժամանակներն անցել են»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: