|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵՄ-ն արդեն նախաստորագրել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը, և երկկողմ աշխատանքներն ավարտին հասցնելու համար նրան երրորդ կողմ հարկավոր չէ: Այդ մասին Վիլնյուսում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ նույնը չի վերաբերում էներգետիկ հարցերին, որոնք կարող են քննարկվել եռակողմ ձևաչափով:
«Մենք հարգում ենք Ռուսաստանին, սակայն դա չի նշանակում, որ այլ երկրների հետ բանակցելիս պետք է ընդունենք նրա միջնորդությունը»,- ասել է Բարոզուն: