|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է առանց որևէ նախապայմանի բանակցել Իրանի հետ: Այս մասին նա ասել է ամերիկյան NBC հեռուստաընկերության հետ զրույցում:
Անդրադառնալով Իրանի հետ պատերազմի հնարավորությանը՝ Թրամփն ընդգծել է, որ նման բան ինքը չի ցանկանում, սակայն, եթե դա տեղի ունենա, ապա Իրանի համար «աննախադեպ կործանարար» հետևանքներ կունենա:
Հիշեցնենք, որ ավեի վաղ Իրանը հայտնել է իր օդային տարածքը խախտած օդաչու խոցելու մասին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ խոստովանել է, որ այդ քայլից հետո մտադիր է եղել հարվածել Իրանին, սակայն վերջին պահին մտափոխվել է: