|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հրաչյա Հարությունյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին РАПСИ գործակալությանն հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
«Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5-րդ մասով` փորձագետների եզրակացություններով: Բացի այդ` նոր մեղադրանք է հարուցվել ՌԴ ՔՕ 327 հոդվածի 3-րդ մասով՝ կեղծ փաստաթղթի օգտագործում»,- նշել է փաստաբանը:
Մարգարյանի խոսքերով՝ Հարությունյանը խոստովանել է իր մեղավորությունը վթարում, ինչպես նաև միջնորդություն է ներկայացրել ավտոտեխնիկական լրացուցիչ փորձաքննության իրականացման համար: Սակայն կեղծ փաստաթղթի օգտագործման մեղադրանքը նա չի ընդունում:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ: Հարությունյանը հրաշքով էր փրկվել: