|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ըստ europa.eu-ի` Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Վիլնյուսում կմասնակցի Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, որը կանցկացվի նոյեմբերի 28-29-ը:
Գագաթաժողովի նախօրեին Շուլցն ասել է. «Արեւելյան գործընկերությունը արժեքավոր նախագիծ է, որն ավելի է սերտացնում Եվրամիության և նրա արևելյան հարևանների կապերը` ի շահ դրանց քաղաքացիների` խթանելով ուժեղ տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր: Շնորհավորում եմ Մոլդովային եւ Վրաստանին ԵՄ-ի հետ ծրագրված Ասոցացման համաձայնագրերի նախաստորագրման համար: Ես խորապես հիասթափված եմ, որ Հայաստանը և Ուկրաինան հրաժարվել են ստորագրել համաձայնագրերը: Եվ առավել ցավալի է, որ երկրները ընտրության վերանայման որոշումը կայացրել են արտաքին ճնշման տակ: Մենք պետք է հստակ և բարձրաձայն ասենք, որ Ռուսաստանի կողմից գործադրված տնտեսական և քաղաքական ճնշումները` ուղղված արևելյան մեր գործընկերների դեմ, անընդունելի են: Ուզում եմ շեշտել, որ դուռը դեպի ԵՄ մնում է բաց, եւ մենք երբեք չենք հրաժարվի Եվրոպայի հույսերից ու տարածաշրջանի ժողովուրդների ձգտումներից»: