|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արթուր Բաղդասարյանի ղեկավարած ԱԽՔ-ը հոկտեմբերին գնել է կրակմարիչներ: Բնականաբար, այդ գնումն իրականացրել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Ուշագրավը, սակայն, ոչ թե ծախսված գումարի չափն է` 121 հազար ՀՀ դրամ, այլ` թե ումից է ձեռք բերել կրակմարիչները: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ դրանք գնվել են «Մարուս Դոխոլյան» անհատ ձեռնարկատիրոջից:
«ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի կուսակից ընկեր, էգ առյուծ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան, որն ՕԵԿ ցուցակով հավակնում է դառնալ ԱԺ պատգամավոր, Լեւոն Դոխոլյանն է` «Քույրիկ Լեւոնը» հիշեցնում է «Ժողովուրդը» և հավելում, որ Մարուս եւ Լեւոն Դոխոլյանների ազգանունների նույնությունն ամենեւին էլ չի կարող պատահական համընկնում լինել: Ինչից կարելի է ենթադրել, որ Ա. Բաղդասարյանը բավական ուշադիր է եւ հոգում է իր կուսակից ընկերների բիզնեսի ծաղկման մասին` ավա՜ղ, ՀՀ քաղաքացիներիս հաշվին: