|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այս տարի գուցե շատ իրատեսական չէ Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը:
«Գուցե շատ իրատեսական չէ այս տարի ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից վավերացումը, բայց նաև հնարավորություն կա շատ լավ աշխատելու և ջանքեր գործադրելու դեպքում անելու այնպես, որ նաև այս տարի լինի»,-հավելեց նա։
ԱԺ նախագահը չհերքեց, որ այս տարի համաձայնագիրը չվավերացնելը կարող է կապված լինել երկրում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ «Նաև` պայմանավորված նրանով, որ խորհրդարանը նոր է մտնում լիազորությունների մեջ, մարդիկ նոր են. եթե 6-րդ գումարման Ազգային ժողովը շարունակեր աշխատանքը, ապա ավելի սահուն կընթանային այդ աշխատանքները»,- ասաց նա։