|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը մտադիր է չմասնակցել վաղը Վիլնյուսում մեկնարկելիք ԵՄ Արեւելյան գործընկերության համաժողովին: Նրա աղբյուրների պնդմամբ՝ հայկական պատվիրակությունը գլխավորելու է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, եւ Վիլնյուսում նախատեսված է ստորագրել 3-էջանոց հայտարարություն, որտեղ կողմերն արձանագրելու են, որ այս տարիների ընթացքում շատ բան է արվել ՀՀ-ում, եւ ՀՀ-ի առաջ դեպի Եվրոպա դռները փակված չեն:
«Ս. Սարգսյանը ՀՀ եվրաինտեգրացիայի շուրջ բանակցություններ տանելուց եւ վերջին պահին հրաժարվելուց հետո խուսափում է ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումից, հատկապես վիլնյուսյան համաժողովում, որտեղ պետք է ստորագրվեր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Ի՞նչ իմանաս, միգուցե այնտեղ եվրոպացիները փորձեն նորից համոզել Ս. Սարգսյանին՝ գնալ դեպի Եվրոպա»գրում է «Ժողովուրդը» և հավելում, որ նախագահականից Ս. Սարգսյանի` Վիլնյուս չմեկնելու մասին լուրը ճշտել չհաջողվեց. «մեր գրավոր հարցը մնաց անպատասխան: Գուցե Ս. Սարգսյանը վերջին պահին փոշմանի՞»,- հարցնում է թերթը: