|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությանը, թե Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ԵՄ-ում համանախագահող Լիտվայի նախագահ Դալեյ Գրիբաուսկայտեի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոստովանել է, որ Ռուսաստանի շանտաժն ու Կրեմլի տնտեսական ճնշումն են իրեն ստիպել հրաժարվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից. հայտնում է УНИАН-ը:
«Ես չգիտեմ` ինչի մասին է խոսել Ուկրաինայի նախագահը Լիտվայի նախագահի հետ: Գուցե մեր ամերիկացի ընկերներին հարցնենք, նրանք կհուշեն: Սակայն նրանք դեռ ոչինչ չեն ասել, իսկ մեկնաբանել մեկնաբանությունները ես չեմ կարող»,- ասել է նա: