|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Անկարան Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանն է պատրաստվում:
Ըստ milliyet.com-ի` այդ հանդիպումից առաջ Անկարա է մեկնել Ադրբեջանի նախագահ Ալիևը և հանդիպում ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Նրանց քննարկման գլխավոր թեման եղել է Լեռնային Ղարաբաղը: ԼՂ հարցը Դավութօղլուի` Վաշինգտոն կատարած հանդիպման ժամանակ նույնպես օրակարգում է եղել:
Նաեւ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն դեկտեմբերի 5-6-ին` քննարկելու ԼՂ հարցը:
Ըստ թերթի` Անկարան «հարևանների հետ 0 քաղաքական խնդիրներ» որոշման շրջանակներում աշխատանքներ է տանում`բարելավելու Հայաստանի հետ իր հարաբերությունները, այդ թվում` սահմանի բացմանն ուղղված աշխատանքներն է շարունակում:
Պատրաստվում են 2015 թվականին: