|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում պաշտպանության նախարարությունը ներառել է որոշում` «ՍՋՍ» ՍՊԸ –ին երեք տարի ժամկետով տալ զենքի արտադրության (խոցման միջոցներից ազդանշան արձակելու համար նախատեսված սարքեր) լիցենզիա:
Նշենք, որ այս հարցը ներառված է «առանց քննարկման» ձևաչափում:
«ՍՋՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը նախատեսում է իրականացնել զենքի արտադրության (խոցման միջոցներից ազդանշան արձակելու համար նախատեսված սարքեր) գործունեություն: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը:
Որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ընկերության և Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների միջև հարաբերությունները, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին և Հայաստանի Հանրապետության զինված ուժերը և այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով: