|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այս պահին երկու տասնյակից ավելի ոստիկանական, մասնավորապես` պարեկային ծառայության մեքենաներ են կայանված Բուզանդի փողոցի երկայնքով: Ոստիկանական մեքենաների շարասյունը ֆինանսների նախարարության շենքից ձգվում է մինչև Հանրապետություն փողոցի խաչմերուկ: ՃՈ աշխատակիցներն էլ տարածքում կայանված այլ մեքենաների վարորդներին հորդորում են այլ տեղում կանգնեցնել իրենց մեքենաները:
Նշենք, որ սովորաբար ամեն հինգշաբթի` կառավարության նիստից առաջ այդ տարածքում լինում եմ ոստիկանական մեքենաներ, սակայն այս անգամ դրանց թիվն անհամեմատ ավելի է:
Ենթադրվում է, որ ոստիկանների նման բազմությունը պայմանավորված է կառավարության մոտ ժամը 12-ին մեկնարկող ցույցով` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Մեզ հետ զրույցում, սակայն, ոստիկանության լրատվության և հասարակության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը հերքեց դա` նշելով, որ ոստիկաններն իրենց ծառայություն են կատարում, և որ արտառոց ոչինչ չկա:
Դիտեք yerkir.am-ի տեսանյութը և ինքներդ դատեք` կա արտառոց բան, թե` ոչ: