|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին չի վերաբերում նոր ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, սակայն նա նախանձում է իր կնոջը, ում վրա տարածվում է այս նոր կարգը:
Այսօր, կառավարությունում լրագրողների հարցին, թե` ինչո՞ւ ինքը մինչ օրս կամավոր կուտակային համակարգին չի անդամակցել, նա պատասխանեց, թե ուզում է տեսնել կոնսաթոշակային ակտիվների կառավարիչների կողմից առաջարկվող ագրեսիվ պորտֆել ու անպայման ընդգրկվելու է ագրեսիվ պորտֆել ունեցողների համակարգում:
Թեեւ կուտակային կենսաթոշակային կամավոր համակարգն արդեն 3 տարի է, ինչ գործում է Հայաստանում, բայց այդ համակարգում ընդգրկվելու համար, ըստ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, դիմել է 3 կամ 4 հոգի:
Իսկ թե նման իրադրությունում այս նոր ներդրվող համակարգն ինչպես կանդրադառնա երեւույթի վրա, երբ մարդիկ կսկսեն ավելի «թաքնված աշխատել», այսինքն` թաքցնել իրենց աշխատանքը, որպեսզի կենսաթոշակային ֆոնդերին գումարներ չմուծեն, ֆինանսների նախարարը կարծիք հայտնեց, թե դժվար է գնահատել' ինչպես նոր կարգը կանդրադառնա «թաքնված աշխատողների» վրա: «Ներկայումս,- նշեց Դավիթ Սարգսյանը,- չկան հաշվարկված տվյալներ, թե ինչքան թաքնված աշխատողեր կան»:
Իսկ Վաչե Գաբրիելյանն այս կապակցությամբ նշեց, որ երբ երկրում գործազրկության մակարդակը բարձր է աշխատուժի տասնհինգ տոկոսից, ապա յուրաքանչյուր երկրում ստվերային աշխատաշուկայի խնդիրներ առաջանում են, եւ դրա լավագույն լուծումը հենց բարեփոխումներն են: ՀՀ կառավարությունը, շեշտեց Գաբրիելյանը, ունի համապատասխան գործիքների հավաքածու. յուրաքանչյուր աշխատողի մասին տվյալները հավաքվում են` թե ինչպիսի աճ է ունեցել, եւ այլն, ու կան միասնական տեղեկատվական համակարգեր, որտեղ երեւում են յուրաքանչյուր մարդու տվյալները: