|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պոդոլսկում վթարի պատճառ դարձած «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայց է ներկայացրել քննիչի դեմ Հարությունյանին կանացի խալաթով դատարան բերելու համար. հայտնում է Life News-ը:
«Մեղադրյալին դատարան են տեղափոխել կանացի խալաթով ու ծովափնյա հողաթափերով: Դա, իմ կարծքով, կալանավորներին պահելու մասին օրենքի խախտում է»,- Life News-ին է ասել Ռուբեն Մարգարյանը:
Նա նշել է, որ Հարությունյանը հետաքննությանը խնդրել է կապ հաստատել իր հարազատների հետ, նաեւ իր համար հագուստ բերել, սակայն այն խնդրանքը չի կատարվել:
Մարգարյանը հույս ունի, որ դատարանը վերջակետ կդնի խալաթի հետ կապված պատմությունում:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ: Հարությունյանը հրաշքով էր փրկվել: