|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Հայաստանում 300-400 դպրոց ունենք, որոնք հիմնանորոգման կարիք ունեն. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա` դպրոցների շենքային պայմաններն այսօր ԿԳ ոլորտի առջեւ ծառացած խնդիրներից են, եւ անհրաժեշտ է շուրջ 1 մլրդ դոլար` դպրոցների շենքային պայմանները բարելավելու համար:
«Այս խնդիրը միայն պետբյուջեի աջակցությամբ հնարավոր չէ լուծել, սակայն, բարեբախտաբար, դպրոցաշինության ծրագրում մենք մի շարք աջակիցներ ունենք: Օրինակ` հաջորդ տարի Չինաստանը մի դպրոց կկառուցի»,- հայտնեց նախարարը: