|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Աղվերանում մեկնարկեց ՀՀ ԿԳ նախարարության կազմակերպած «Թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը` ՀՀ ԿԳՆ գործունեության կարեւոր սկզբունքներ» թեմայով երկօրյա սեմինարը:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նախարարությունը փորձում է առավելագույնս բաց եւ թափանցիկ լինել ԶԼՄ-ների եւ հասարակության համար:
Անդրադառնալով ԿԳ ոլորտում առկա խնդիրներին` նախարարը նշեց, որ ոլորտում թիվ մեկ խնդիրն աշակերտների թիվն է, քանի որ այսօր ՀՀ-ում կա շուրջ 300 դպրոց, որոնց աշակերտների թիվը չի անցնում 100-ից:
«Մենք փորձում ենք ամեն կերպ զերծ մնալ դպրոցների փակումից, այսինքն` խոշորացումից, սակայն որոշ դեպքերում դա ուղղակի անխուսափելի է, քանի որ կան դպրոցներ, որտեղ կրթությանը որակը հակադարձ համեմատական է դառնում ծախսերին: Դրա համար մենք փորձում ենք բացել նախակրթարաններ, ընդլայնել ՏՏ ոլորտը` վիրտուալ կրթության հնարավորությունն ավելացնել»,- ասաց Աշոտյանը: