|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` այսօր «Ֆլորենս» ռեստորանում կայանալու է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանի դստեր հարսանիքը։
«Հրավիրյալների 800 հոգանոց ցուցակի առաջին հորիզոնականում ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներն են։ Կմասնակցե՞ն արդյոք նրանք հարսանիքին՝ ՀՀԿ-ականներից մեկն ասաց. «Սերժ Սարգսյանն իր կուսակից ընկերների ուրախության առիթները բաց չի թողնում։ Գալիս, լավ էլ քեֆ է անում»։ Հրավիրված են նաև պատգամավորներ, նախարարներ, գործարարներ, մշակութային իշխանամետ ներկայացուցիչներ։ Հարսնացուն իրավաբանական կրթություն ունի, նրա ապագա ամուսինը համակուրսեցին է, հանրությանը ոչ հայտնի ընտանիքից»,- գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։