|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նոյեմբերի 4-ին ԱԺ-ում հայտարարել էր, թե գազի սակագնի տարբերությունը կսուբսիդավորի Ռուսաստանի Դաշնության կառավարությունը: «Ժողովուրդ»-ն այս կապակցությամբ գրավոր հարցում էր ուղարկել ՌԴ կառավարության մամուլի ծառայություն, եւ այնտեղից պատասխանել են, որ գազի սակագնի սուբսիդավորումը կլուծվի ՀՀ-ի' Մաքսային միություն մտնելու եղանակով: «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստան ներմուծվող գազի գնի գոյացման շուրջ համաձայնագրի նախագծով նախատեսվում է արտահանման մաքսատուրքի վերացում: ՀՀ-ի' Մաքսային միություն մտնելուց հետո որպես ՄՄ անդամ երկիր՝ նրա վրա կտարածվի արտահանման մաքսատուրքը չեղյալ հայտարարելու որոշում»,- պատասխանել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից: