|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժնում, որտեղ ընթանում է Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի վերաբերյալ նախաքննությունը, որոշում է կայացվել ձերբակալել վթարի մասնակից` հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին:
Այդ կապակցությամբ ոստիկաններն այցելել էին Պետրոսյանի քրոջ բնակարան: Սակայն Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատթարացել է:
Yerkir.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամլո պատասխանատու Շուշան Հունանյանը նշեց, որ բուժկենտրոնը առավոտյան կանչ է ստացել Վարդան Պետրոսյանի համար: «Տեղում զննել են նրան, եւ գրանցվել է ճնշման տատանում, շնչառության թուլացում: Պետրոսյանին տեղափոխել են«Էրեբունի» հիվանդանոց: Այժմ նա գտնվում է դիագնոստիկայի բաժանմունքում, իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիա»,- ասաց Հունանյանը: