|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
««Հայկական ժամանակի»-ի տեղեկություններով, մշակույթի մի շարք գործիչների շրջանում քննարկվում է հինգ տարվա ազատազրկման դատապարտված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին ներում շնորհելու խնդրագրով Սերժ Սարգսյանին դիմելու հարցը: Դերասանի դատավճռից հետո նրա փաստաբաններից Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր, որ 5 տարի ազատազրկման դատապարտվելու դեպքում, անզգույշ հանցագործության պայմաններում, համաներման ակտով Վ. Պետրոսյանի գործը կկարճվի: Արդեն տևական ժամանակ է ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում ևս սպասումներ կան, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի: Իշխանության վերին օղակներում, սակայն, պնդում են, որ այս պահին նման պատրաստություններ չկան և մինչև ապրիլի 24-ը նման բան չի սպասվում: Ուստի. մշակույթի գործիչների շրջանում, որոնց թերևս կմիանան նաև մի շարք հայտնի հանրային դեմքեր, քննարկվում է դերասանի հարցով Սերժ Սարգսյանին խնդրագրով դիմելու տարբերակը: Իշխանության վերին օղակներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, մի քանի այլ անձանց ևս առաջիկայում ներումներ կշնորհի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։