|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Երկու շաբաթ է, ինչ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Հարավ-արեւմտյան թաղամասում թերթեր չեն հասնում, առավել ստույգ' հասնում են անչափ ուշ, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել թե կրպակավաճառների, թե թերթ գնողների մոտ, քանզի, որպես չգրված օրենք, թերթասեր հասարակությունը թերթ գնում է վաղ առավոտյան ու գնում աշխատանքի: Այս օրերին կրպակները «վազվռատ» են անում թերթերի գրեթե ողջ խմբաքանակը:
Ուշացման պատճառը, ինչպես պարզել է «Հրապարակ»-ը նույն կրպակատերերից, առաքող մեքենաների պակասն է, «Պրես-ստենդ» ընկերության ավտոմեքենաները քիչ են, եւ երբ վարորդներից որեւէ մեկին մի բան է պատահում, կամ վերջիններս որոշում են արձակուրդ գնալ, մյուսները սպասարկում են երկու-երեք «գիծ», արդյունքում «ստեղծվում է այսպիսի քաոս, մենք էլ, որ երկու կոպեկ ենք աշխատում թերթերից, աշխատում ենք վնասով»,- ասել են նրանք: