|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների համաձայն` քաղաքական գործիչները պետք է առավել հանդուրժող վերաբերմունք ունենան մամուլի քննադատության նկատմամբ, եւ լրագրողական ազատությունը լրագրողին թույլ է տալիս դիմել նաեւ որոշակի չափազանցության ու սադրանքների: Այս նախադեպերը հաշվի առնելով` «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանից, որը մի շարք գործերով ՄԻԵԴ-ում ներկայացուցիչ է, «Առավոտը» հետաքրքրվեց` եթե Հայաստանի տպագիր ԶԼՄ-ների դեմ գործերը հասնեն Ստրասբուրգ, մեր թերթերն այնտեղ կհաղթե՞ն:
«Միանշանակ,- պատասխանեց նա:- Վստահ եմ, որ եվրոպական դատարանն այս գործերում կտեսնի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներով իրավունքի խախտումներ»: