Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Էդ նպաստները մեր ժողովրդին ծուլացրեցին: Էդ նպաստները մեր ազգին սարքել են ծույլ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով 18 հազար դրամ նպաստից գործազուրիներին զրկելու` կառավարության որոշմանը, ասաց նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:
«Պատշար, կաֆել, մետլախ, գաջ քսող չկա, որովհետեւ չեն ուզում աշխատել: Էդ նպաստներն են եղել արդյունքը»,- վստահեցրեց նա:
Անդրադառնալով պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը` Հայրապետյանը նշեց, որ չեն բարձրացնում, դժգոհում են, բարձրացնում են, էլի դժգոհում են: «Եթե ես լինեի կառավարության փոխարեն, ես տակից աշխատավարձը կբարձրացնեի, բայց միգուցե կառավարությունը ավելի խորը գիտի, միգուցե հաջորդ քայլը կլինի, որ, բարձր աշխատավարձ տալով, նախարարից բարձր որակի աշխատանք են պահանջելու»,- ասաց նա եւ վստահեցրեց, որ, սեփական բիզնեսի փորձից ելնելով, կարող է ասել, որ մարդու աշխատանքի որակը կախված է նրա ստացած աշխատավարձից: