|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական խայտառակ ընտրություններից հետո Ֆրանսիայի դիտորդական խմբի անդամները հիացական գնահատական էին տվել: Ավելին` դիտորդներից մեկն ասել էր, թե Ֆրանսիան պետք է սովորի Ադրբեջանից՝ ինչպես անցկացնել ժողովրդավարական ընտրություններ:
«Ժողովուրդ»-ը փորձել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյից պարզել՝ արդյոք ինքը վիրավորված չէ՞ այդ համեմատությունից՝ հաշվի առնելով ամենատարբեր իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներն Ադրբեջանի ավտորիտար համակարգի մասին: «Ես Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն եմ, այլ ոչ թե Ադրբեջանի: Ի՞նչ ասեմ, կա հատկանշական ուղղվածություն, որով կանոնակարգվում է դեսպանների աշխատանքը: Ես Հայաստանում եմ Ֆրանսիայի դեսպանը: Գիտեմ, որ պետք է հիասթափվեք, բայց ես այն երկրի հետ կապ չունեմ»,- ասել է Ա.Ռենոն: