|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Քիչ առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դուրս եկավ ՀՀ նախագահի նստավայրից: Նա Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը պահանջող երթի մասնակիցներին տեղեկացրեց, որ հանդիպել է նախագահի ներկայացուցչի հետ եւ նամակը հանձնել նրան:
ՀՅԴ պատգամավորին նախագահի նստավայրում պատասխանել են, որ նամակն անմիջապես կփոխանցեն նախագահին:
Ռուստամյանը միաժամանակ հույս հայտնեց, որ նախագահն ամեն ինչ կանի, որ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը լինի պետական մակարդակով:
«Մենք կտեսնենք նախագահի անմիջական քայլերը, այդ ուղղությամբ շարունակելու ենք մեր պահանջատիրությունը, մենք սրանով չպետք է բավարարվենք, Հրաչի սպանության բացահայտումը մեզանից յուրաքանչյուրի պատվի հարցն է»,- հայտարարեց պատգամավորը: