|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ՀՀԿ Խորհրդի եւ ԳՄ նիստերից հետո բավականին անտրամադիր դուրս եկավ ՀՀԿ կենտրոնական գրասենյակից: Մարզպետը գրեթե զայրացած էր: Նա նախ քմծիծաղով արձագանքեց լրագրողի այն հարցին, թե` հնարավո՞ր է նախագահը դժգոհ է եղել իր գրանցած արդյունքներից, հետո էլ վստահեցրեց, որ նախագահը շատ լավ է գնահատել իր աշխատանքը:
Yerkir.am-ի հարցից, թե` մնալո՞ւ է պաշտոնին, մարզպետը վերջնականապես հունից դուրս եկավ եւ նշեց. «Դա ձեր գործը չի»: Որեւէ այլ հարցի պատասխանել մարզպետը հրաժարվեց եւ, մեքենան նստելով, հայտարարեց. «Ինչի՞ եք հետեւիցս գալիս, կարող է` ես ուրիշ տեղ եմ գնում»:
Մարզպետի ագրեսիվ պահվածքից եւ կոպիտ պատասխաններից առավել քան ակնհայտ էր, որ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, եւ որ նրա պաշտոնանկությունը սարերի հետեւում չէ: