|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում ընթացող` 2014 թ. բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ մեթոդաբանությամբ է որոշվում, որ 700 մարդու շքանշաններ պետք է հանձնվեն:
Վիգեն Սարգսյանի խոսքով` շատ դժվար կլինի գնահատել, թե քանի շքանշան ու մեդալ պետք կլինի հաջորդ տարի:
«Աստված տա, մենք ունենանք, օրինակ, սպորտային նվաճումներ և անընդհատ մեդալների կարիք ունենանք` նրանց լրացուցիչ խրախուսելու համար: Կարող ենք կողմնորոշիչ թվեր ունենալ, բայց հստակ թվեր, դժվար է ունենալ»,- ասաց նա: