|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն ներկայիս նախագահից շքանշան ստանալու հույս ունի, քանի որ իբր հավասարակշռված քաղաքականություն է վարել ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի հետ:
«Դրոնի» պարբերականին տված հարցազրույցում նա բացատրել է, թե ինչ է նշանակում «հավասարակշռված», այսինքն` ոչ մի հարեւանի հանդեպ թշնամական տրամադրված չլինել:
«Իմ ժամանակ իսկապես հավասարակշռված քաղաքականություն էր տարվում: Եթե ես Սահակաշվիլիի տեղը լինեի, նման մարդուն շքանշանով կպարգեւատրեի»,- հայտարարել է Շեւարդնաձեն:
Լրագրողի հարցին, թե, արդյո՞ք, Սահակաշվիլին պարտավոր է նրան շքանշան շնորհել, նախկին նախագահը պատասխանել է. «Թող ջանք գործադրի... Ես այստեղ եմ»: