|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կիրակի օրը Վարդենիսի Սոթքի ոսկու հանքում դժբախտ դեպք է գրանցվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ 4 երեխաների հայր Վաչիկ Սաղաթելյանը ոսկու հանքում առկա թունավոր գազի պատճառով հենց հանքավայրում խեղդամահ է եղել: Վարդենիս քաղաքի բնակիչները, չկարողանալով իրենց ամենօրյա հացը վաստակել, ստիպված մտնում են ոսկու հանք՝ գիտակցելով, որ, հնարավոր է, այնտեղից դուրս չգան: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանի խոստացած «ապահով Հայաստանում» մարդիկ ամեն անգամ իրենց ընտանիքի անդամներին ցտեսություն են ասում, մտնում ոսկու հանքավայր, որպեսզի հանքաքարեր դուրս բերեն, ձուլեն, որ ապրեն՝ հաճախ այդպիսով կայացնելով իրենց մահվան դատավճիռը:
Լուրն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: