|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կոմպոզիտորների միության համագումարը շարունակում է ընթանալ թեժ միջավայրում:
Քիչ առաջ իրավաբան Կարեն Մանուչարյանը համագումարի նախագահությանը փորձեց հանձնել փաստաթուղթ, որում նշված էր, թե վերջին տարիներին ինչ խախտումներ են եղել միությունում: Երբ Մանուչարյանը խնդրեց մեկ րոպե ձայնի իրավունք, որպեսզի ներկայացնի փաստաթուղթը, կոմպոզիտոր Մհեր Նավոյանը նշեց, որ ինքը դեմ է Մանուչարյանին ձայն տալուն:
Նավոյանը հայտարարեց, թե` ով դեմ է էս մարդու ելույթին, թող դուրս գա դահլիճից: Հայտարարությունից հետո դահլիճից դուրս եկան Մհեր Նավոյանը, Ռոբերտ Ամիրխանյանը եւ Արթուր Շահնազարյանը:
Նավոյանը, վերադառնալով դահլիճ, պահանջեց, որ համագումարը շարունակվի առանց կողմնակի անձանց: Սակայն համագումարին ներկա գտնվողների մեծամասնության շնորհիվ համագումարը շարունակեց իր բնականոն ընթացքը: