|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սկանդալ է տեղի ունեցել Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում:
Տեղամասային ընտրական հանձնաժողովում «Փաստինֆո»-ի աղբյուրի փոխանցմամբ` քվերաթերթիկներն ստանալու ընթացքում հանձնաժողովի անդամներն ու դիտորդները նկատել են, որ «Պատիվ ունեմ» դաշինքի` մի քանի հարյուր քվեաթերթիկների վրա կան կողմնակի նշումներ` կատարված կապույտ գույնի թանաքով, որոնք ենթադրաբար կարող են առիթ հանդիսանալ այդ քվեաթերթիկները չեղյալ համարելու համար:
Հիշեցնենք, որ նման նշումներ հայտնաբերվել են նաեւ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկներ վրա, ինչի մասին բարձրաձայնել էր փաստաբան Արամ Վարդեւանյանը` հարցի վրա հրավիրելով ԿԸՀ-ի ու դիտորդների ուշադրությունը` ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան: