|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հոկտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի և էկոնոմիկայի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) և Հայաստանի տնտեսական զարգացման ֆորումի (FEDA) համատեղ կազմակերպած ֆրանսահայ գործարարների և ներդրողների համաժողովը, որին մասնակցում էին 40 ֆրանսահայ և 50 հայաստանյան գործարարներ. հայտնում են Սփյուռքի նախարարությունից:
Համաժողովին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը, Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանը, Մարսելի 13 և 14-րդ թաղամասերի թաղապետ Կարո Հովսեփյանը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն իր խոսքում նշեց, որ Ֆրանսիան Հայաստանում արևմտյան առաջատար ներդրողն է: Դեսպանը կոչ արեց ֆրանսիական ձեռնարկություններին ներդրումներ անել Հայաստանում, որտեղ դրա համար կան նպաստավոր պայմաններ: Նա հորդորեց, որ հայկական ձեռնարկությունները ևս ներդրումներ անեն Ֆրանսիայի տնտեսությունում, որի դեպքում համագործակցությունը կլինի երկկողմանի, և շահեկան վիճակում կհայտնվեն երկու կողմերն էլ: