|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդեն հայտնել էինք, որ երեկ Մինսկում Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի ղեկավարների հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է լուծարել Եվրասիական տնտեսական ընկերակցությունը.
Ղազասխստանի ղեկավարը փոխարենն առաջարկել է Թուրքիայի և Սիրիայի միջոցով ընդլայնել Մաքսային միությունը: Ըստ Նազարբաևի՝ այդ երկրները նույնպես ՄՄ-ին միանալու ցանկություն ունեն: Նազարբաևը բացատրել է իր դիրքորոշումն այն բանով, որ արտասահմանում իրեն հաճախ հարցնում են` «մենք ստեղծում ենք ԽՍՀՄ՞, թե՞ ինչ-որ բան Ռուսաստանի շուրջը»:
Ըստ Комсомольская правда-ի՝ Նազարբաևից հետ չի մնացել նաև Վլադիմիր Պուտինը՝ հայտարարելով, որ Եվասիական միություն մտնելու ցանկություն է հայտնել Հնդկաստանը՝ աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը:
«Հնդկաստանի վարչապետն ինձ խնդրել է հնչեցնել այսօր Հնդկաստանի և ՄՄ-ի միջև ազատ առևտրի գոտու պայմանագիր կնքելու հարցը: Կարծում եմ, որ մենք պետք է լրջագույնս մոտենանք այդ հարցին»,- ասել է նա: