|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության նորանշանակ քարտուղար Թևան Պողոսյանն անդրադարձավ Բերդ-Իջևան ավտոճանապարհին հակառակորդի կողմից արձակված կրակոցներին, ինչի հետևանքով զինծառայող էր զոհվել:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ադրբեջանցիների կողմից արձակված կրակոցները որակեց որպես նենգ սադրանք և նշեց, որ դրան անպայման պատասխան կտրվի:
«Ժառանգության» պատգամավորը վարչապետից նաև հետաքրքրվեց, թե ճի՞շտ է, արդյոք, որ ընդհատվել է զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանաշինության ծրագիրը: Ի պատասխան պատգամավորի հարցին` Տ. Սարգսյանն ասաց, որ ՊՆ-ն հաշվառել է բնակարանի կարիք ունեցողներին և խմբերի դասակարգել: Ըստ նրա` ծրագիրը դանդաղել է, քանի որ ֆինանսավորումը նվազել է: «Մենք ՊՆ-ի հետ ծրագիր ենք մշակում, որը թույլ կտա այս ժամկետում այդ խնդիրը լուծել»,- ասաց վարչապետը և հավելեց, որ ԱԺ-ում 2014թ. բյուջեի քննարկումը լավ առիթ կլինի, որ կառավարությունը ներկայացնի այդ ուղղությամբ կատարվող ծրագրերը: